Խաչատուր Սուքիասյանի հնչեցրած միտքը չի արտահայտում ՔՊ դիրքորոշումը

Խաչատուր Սուքիասյանի հնչեցրած միտքը չի արտահայտում ՔՊ դիրքորոշումը

Երեկ, ինչպես հայտնի է, ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը սպառնալիքներ է հնչեցրել ընդդիմության ներկայացուցիչների հասցեին։ Այսօր՝ մայիսի 23-ին, խորհդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ Խաչատուր Սուքիասյանի՝ բանավոր ելույթում հնչեցրած դիրքորոշումը չի արտահայտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության դիրքորոշումը։ 

Հիշեցնենք, այսօր մենք գրել էինք, որ գործարար-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի երեկվա աղմկահարույց ելույթից հետո ՔՊ ղեկավարությունը նկատողություն է արել նրան, որ երեկվա իր ելույթով` ընդդիմադիրների պորտը տեղը դնելով, ավելի շատ վնասում, քան աջակցում է իշխանություններին։