Կլաարը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանին խախտումների վերահսկման մասին ՀՀ առաջարկը

Կլաարը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանին խախտումների վերահսկման մասին ՀՀ առաջարկը

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունում է հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների դիտարկման Հայաստանի առաջարկը։ Այս մասին եվրոպացի պաշտոնյան գրել է X-ի իր էջում։

«Լարվածությունը նվազեցնելու համար հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ենթադրյալ խախտումները դիտարկելու համար երկկողմանի մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը պետք է ողջունվի»,- գրել է նա։

Կլաարը հավելել է, որ ԵՄ-ն Վրաստանում, ԵՄ առաքելության միջոցով, 15 տարի օգնել է նմանատիպ հանդիպումներ կազմակերպելուն և պատրաստ է ներկայացնել իր ունեցած փորձը։

Հիշեցնենք՝ հունիսի 22-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ: