Ադրբեջանը արագացնում է զիջումները Տավուշի և Արարատի մարզերում, որը նախատեսված է հուլիսին

Ադրբեջանը արագացնում է զիջումները Տավուշի և Արարատի մարզերում, որը նախատեսված է  հուլիսին

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի՝ տելեգրամյան ալիքում արված գրառումը.

Երեք օր է, ինչ Ադրբեջանը նորից կեղծ տեղեկություններ է հրապարակում, թե իբր ռազմաճակատի գծի տարբեր ուղղություններով հայկական կողմը կրակ է բացել իրենց ուղղությամբ։

Որպես կանոն՝ սա հայկական կողմի վրա ճնշում գործադրելու միջոցներից է։

Ամենայն հավանականությամբ՝ այսպիսով Ադրբեջանը արագացնում է հաջորդ տարածքային զիջումների ժամանակացույցը՝ Տավուշի և Արարատի մարզերում (այսպես կոչված «անկլավային զիջումները»), որը նախատեսված է մեկնարկել հուլիսին։

Սրան զուգահեռ՝ Թուրքիան էլ ավելի է մեծացնում Հայաստանի վրա ունեցած ազդեցությունը (վերջին օրերի իրադարձությունները խոսուն ապացույցն են այս իրողության)։

Հայաստանին շարունակում են գլորել Թուրքիայի ազդեցության գոտի։