Վահե Ղազարյանից պահանջում ենք հետ բերել անձնագրային բաժանմունքը

Այսօր, ժամը՝ 19:00-ից Չարենցավան համայնքի բնակիչները բողոքի ակցիա են նախաձեռնել: Բանն այն է, որ արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ օպտիմալացվել է համայնքի Անձնագրային և վիզաների վարչությունը և բնակիչները ստիպված գումար և ժամանակ են ծախսում, որպեսզի Հրազդան համայնքի անձնագրային հասնեն: Չարենցավանցիները պաստառներ են պատրաստել և Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանից պահանջում են հետ բերել անձնագրային բաժանմունքը:
Կարծիքներ