Պաշտոնանկ է արվել ՌԴ ԱԴԾ 5-րդ ծառայության պետը

Պաշտոնանկ է արվել ՌԴ ԱԴԾ 5-րդ ծառայության պետը

Սերգեյ Բեսեդան ազատվել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ)՝ Ռուսաստանի ներսում և նախկին ԽՍՀՄ երկրներում տեղեկատվություն հավաքող 5-րդ ծառայության պետի պաշտոնից, տեղեկացնում է moscowtimes-ի ռուսական ծառայությունը:

Նշվում է, որ այդ պաշտոնին նշանակվել է մինչ այդ հակահետախուզության ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Կոմովը, իսկ Բեսեդային նշանակել են ԱԴԾ տնօրենի խորհրդական, նրա հրաժարականի ֆորմալ առիթը օրենքով սահմանված 70-ամյա տարիքին հասնելն է: