Սեւաստոպոլում զոհերից մեկը Մագադանի փոխքաղաքապետի 9-ամյա դուստրն էր

Սեւաստոպոլում զոհերից մեկը Մագադանի փոխքաղաքապետի 9-ամյա դուստրն էր

Մագադանի փոխքաղաքապետ Օլեգ Ավերյանովի դուստրը՝ 9-ամյա Սոֆյան, մահացել է Սևաստոպոլում ուկրաինական հրթիռակոծության ժամանակ, հայտնել է Մագադանի քաղաքապետ Յուրի Գրիշանը Telegram-ի իր ալիքում։

«Այսօր՝ հունիսի 23-ին, Սևաստոպոլում հրթիռային հարձակման հետևանքով մոտ 100 մարդ վիրավորվել է, ևս երեքը՝ զոհվել։ Մահացածների թվում կան երեխաներ, այդ թվում՝ 9-ամյա Սոֆյան՝ Մագադանի փոխքաղաքապետ Օլեգ Ավերյանովի դուստրը։ Աղջիկը ծնողների հետ հանգստանում էր ծովափին»,- գրել է Գրիշանը։

Նա ցավակցություն է հայտնել Օլեգ Ավերյանովի ընտանիքին։

Հունիսի 23-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 12.15-ին, կանխամտածված ահաբեկչական հրթիռային հարձակում է իրականացվել Սևաստոպոլ քաղաքի վրա՝ կասետային մարտագլխիկներով հագեցած ամերիկյան ATACMS օպերատիվ-մարտավարական հինգ հրթիռներով։

Հրթիռային հարձակումը հետ մղելիս ռուսական հակաօդային պաշտպանությունը որսացել է չորս հրթիռ։ Հինգերորդ ամերիկյան հրթիռի բեկորային մարտագլխիկի պայթյունն օդում հանգեցրել է բազմաթիվ զոհերի Սևաստոպոլում խաղաղ բնակիչների շրջանում։ Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել և տարբեր ծանրության վիրավորվել է 124 մարդ, որոնցից 27-ը մահացել են, որից երկուսը երեխաներ են։