Կորավ հայ թատրոնի ժպիտը. Կամո Արեյան

Կորավ հայ թատրոնի ժպիտը. Կամո Արեյան

Շատ ափսոս։ Եթե երկու բառով ասեմ, կորավ հայ թատրոնի ժպիտը։ Այս մասին այսօր ՀՀ վաստակավոր դերասանուհի Լալա Մնացականյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողներին հայտնեց Երեւանի քաղաքապետի նախկին տեղակալ Կամո Արեյանը։

«Եւ նաեւ որպես մարդ, հավատացնում եմ ձեզ, չափազանց ուշադիր էր Երեւանի հանդեպ։ Չի եղել դեպք, որ հանդիպենք ու ինքը չասի․ «Այ սա տեսել եմ, սա էսպես է, սա էսպես է»։ Վերջում իրեն յուրահատուկ քաղցր եւ կծու ժպիտով ասում էր․ «Դե լավ։ Ոնց որ թե հոգիդ կերա»։