Այն, ինչ սկսել ենք, պետք է ավարտին հասցնենք, խրամատում պետք է մնան նրանք, ովքեր հավատում են. Բագրատ Սրբազան

Այն, ինչ սկսել ենք, պետք է ավարտին հասցնենք, խրամատում պետք է մնան նրանք, ովքեր հավատում են. Բագրատ Սրբազան

Այս խրամատում պետք է մնան նրանք, ովքեր հավատում են, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը

«Անկախ նրանից, թե մենք բարձունքում ենք, ստորոտում ենք, թե ամենատակն ենք, կապ չունի, պետք է հավատողները մնան:  Մենք սխալներ էլ կունենանք, ճիշտ բաներ էլ, վայրէջքներ ու վերելքներ էլ կունենանք, բայց դա մեր ճանապարհն է, ամեն մեկիս ընտրած ճանապարհն է: Ես շատ ուրախ եմ, որ մեր շարժումը զտվող, զուլալվող շարժում է, որպեսզի հետք այն կենսունակ դառնա :Այն, ինչ սկսել ենք, պետք է ավարտին հասցնենք: Դա անհրաժեշտություն է:
Ոչ թե՝ հնարավոր է, թե հնարավոր չէ, այլ անհրաժեշտությու՞ն է, թե ոչ: Այս երկրորդ հարցադրումը մենք պետք է անենք: Մեր երկիրն անտերության զգացումից պիտի դուրս բերի այս շարժումը: Այն պետք է բոլոր առումներով թելադրող դառնա: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը:

Այս հարթակից, այս հրապարակում, այս եկեղեցու հովանու ներքո մենք պետք է կառուցենք գալիք Հայաստանի մեր տեսիլքըՈւ եթե որոշել ենք, որ անհրաժեշտություն է, ուրեմն պետք է հասնենք մեր առջև դրված նպատակներին»,-նշեց  նա: