Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ-ականները Հանքավանի հյուրանոցներից մեկում են

Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ-ականները Հանքավանի հյուրանոցներից մեկում  են

Երեկվանից ՔՊ-ականները Հանքավանում են, որտեղ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ քաղաքական ժողովը:

Hraparak.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականներն  այս պահին դեռ  Հանքավանում են , «Նաիրի» հյուրանոցային համալիրում կերուխում են կազմակերպել : Երեկվանից Հանքավանի ճանապարհները խիստ հսկողության տակ են, վարչապետի Երևան վերադարձն ապահովելու նպատակով պարեկների մեքենաները կրկին ուղևորվել են Հանքավան՝ սահմանափակելով մյուս ավտոմեքենաների շարժը:

Ուշագրավ է, որ Փաշինյանի հետ է նաև կինը՝ Աննա Հակոբյանը, որը քիչ առաջ տեսանյութ էր հրապարակել սոցցանցում՝ նշելով, թե ինքն ու ամուսինը բնության գրկում  հանգստանում են: