Գյումրեցի ծանրորդուհին Փարիզ 2024 թվականի խաղերի ուղեգիր է նվաճել

Գյումրեցի ծանրորդուհին Փարիզ 2024 թվականի խաղերի ուղեգիր է նվաճել

Թբիլիսիում անցկացվող Պարա ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ գյումրեցի Գրետա Վարդանյանը 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել՝ բարձրացնելով 97կգ, 100կգ և 103 կգ։

Այսպիսով Գրետան ապահովել է իր մասնակցությունը Փարիզում անցկացվելիք խաղերին:

Պարալիմպիկ խաղերը տեղի կունենան օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը: