Պուտինը պարգևատրել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանում իր երկրի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, պետության ղեկավարի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Փաստաթղթում նշվում է, որ Եվդոկիմովը պարգևատրվել է «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկար տարիների բարեխիղճ դիվանագիտական ծառայության համար»։
Եվդոկիմովը Ադրբեջանում դեսպան է նշանակվել Ռուսաստանի Դաշնության Նախագահի՝ 2023 թվականի հունիսի 14-ի հրամանագրով։
Մինչ այդ նա ղեկավարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչությունը։
Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի և «Բարեկամության և պատվի» շքանշաններով։ Դիվանագիտական ծառայությունում է 1981 թվականից։
Նա ունի 2018 թվականի հունիսին շնորհված արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։
Կարծիքներ