«Մեր բակ»-ի մեջ էն ամենալավ գույն տվողներից էր, էնքան բաներ էր խոսում, որ սցենարի մեջ չկար

Լալա Մնացականյանը ոչ միայն «Մեր բակ»-ի ամենակարեւոր գույներից մեկն էր, այլեւ մշակույթի կարեւոր մարդկանցից մեկն էր ու իր գնալով մշակութային փնջի գույներից մեկը պակասեց: Այս մասին այսօր` հունիսի 23-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում Լալա Մնացականյանի հոգեհանգստի ժամանակ ասաց դերասան Աշոտ Ղազարյանը:
«Լալան մաքուր մարդ էր, ազնիվ մարդ է: Չեմ լսել Լալայից, որ որեւէ առողջական խնդիր ունենար, ասեր` մի տեղս ծակում է, ծիծաղը դեմքին, ուրախ: «Մեր բակ»-ի մեջ էն ամենալավ գույն տվողներից էր, էնքան բաներ էր խոսում, որ սցենարի մեջ չկար, սցենարիստը գալիս էր, ասում էր` էս ինչ ա խոսում, բայց իրոք լավ էր խոսում: Լալան մեծ մարդ էր, մեծ հայ էր, լավ էլ մեծ ցավ պատճառեց մեզ: Լալան ինձ ու Հրանտին որբացրեց»,- ասաց նա:
Կարծիքներ