Բաքուն ՀՀ-ին ասում է` վրեժ եմ լուծելու քեզնից, դու 30 տարի չթողեցիր ես ապրեմ, հիմա ես քեզ չեմ թողի.Փաշինյան

Բաքուն ՀՀ-ին ասում է` վրեժ եմ լուծելու քեզնից, դու 30 տարի չթողեցիր ես ապրեմ, հիմա ես քեզ չեմ թողի.Փաշինյան

Մեր առաքելությունը այն է, որ կյանքի գաղափարախոսությունը դարձնենք պետական գաղափարախոսություն, ազատություն տանք մեր քաղաքացիների լավ ապրելու մղմանը և հնարավոր դարձնել այդ լավ ապրելը։ Այս մասին ՔՊ քաղաքական ժողովում ՔՊ-ի առաքելության, ժողովրդական գաղափարախոսության և արտաքին մարտահրավերների մասին ելույթի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ այս ճանապարհին կան շատ մարտահրավերներ, որոնցից մեկը Ադրբեջանն է։

«Հաջորդ արտաքին մարտահրավերը Ադրբեջանն է, հատկապես Ադրբեջանը։ Ադրբեջանի ասածը, եթե կարճ ձևակերպենք, հետևյալնն է. ասում է, որ դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողելու, որ դու ապրես, պիտի վրեժս քեզանից լուծեմ»,- ասել է Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։