Ամեն օր ասում էր` ես առողջ ապրելակերպ եմ անում, երկուսս էլ սրտի խնդիր ունենք․Զառա Արամյան

Ամեն օր ասում էր` ես առողջ ապրելակերպ եմ անում, երկուսս էլ սրտի խնդիր ունենք․Զառա Արամյան

Լալային ինչ անհանգստացնում էր, նա դա բարձրաձայնում էր, Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց դերասանուհի Զառա Արամյանը:

«Ինձ համար շատ դժվար է խոսելը, որովհետեւ ուղղակի սիրելով ու հարգելով ձեզ, համաձայնեցի խոսել, որովհետեւ ես հիմա հնարավորինս  ինձ ձիգ եմ պահում, այնքան եմ լաց եղել, գլխացավ ունեմ:
Սա սարսափելի մեծ վիշտ է եւ´ թատերական աշխարհի, եւ´ կինո աշխարհի համար: Ամեն օր ասում էր` ես առողջ ապրելակերպ եմ անում, երկուսս էլ սրտի խնդիր ունենք, բայց ինքը գնաց: Հասարակությունը կիսվել է երկու հատվածի, մի հատվածն ասում է,թե ինչու մտավորականությունը  չի արտահայտում իր քաղաքացիական դիրքորոշումը, իսկ երբ մտավորականությունն արտահայտվում է, մի մասն էլ ասում է՝ դու ինչու ես զբաղվում քաղաքականությամբ: Կարծում եմ՝ Լալան որպես քաղաքացի իր դիրքորոշումն ուներ: Իրեն միշտ սիրել են ու կսիրեն: Բայց երբեմն այնպիսի ստատուսներ եմ կարդում, որ սիրտս ուղղակի ցավում է»,-նշեց  նա