Տիկին Լալայի ու Աշոտ Համբարձումյանի տունն ինձ համար մանկությանս ամենահիշվող տներից է եղել

Երգչուհի Գաբի Գալոյանը հրապարակում է արել`անդրադառնալով սիրված դերասանուհու մահվանը.
«Տիկին Լալայի ու Աշոտ Համբարձումյանի տունն ինձ համար մանկությանս ամենահիշվող տներից է եղել, որտեղ հավաքվում էին արվեստագետներ ու սքանչելի երեկոներ ունենում՝ տուն արվեստանոցում պարուրված Լալայական հզոր էներգիայով .., 90- ականներն էին , ես՝ փոքրիկ , ու ամեն հյուր գնալուց, երբ տեսնում էի տիկին Լալային, սերս ու ակնածանքս այնքան մեծ էր հենց նրա և Ազատ Գասպարյանի հանդեպ, որ ինքըստինքյան ձգվում էի նրանց տեսնելիս )) … , տարիներ անց երբ նկարվում էի տիկին Լալայի հետ նույն պրոեկտում, զգացել եմ բացառապես նույնը, .. իմ ընտանիքի լավագույն հիշողության մի կտոր՝ տիկին Լալաս, լույսի մեջ լինես, անսահման ցավ և շփոթվածություն ենք զգում ու չենք հասկանում դեռ կատարվածը .. Աշոտ ձյաձյա ու Մանե ջան , ցավակցում ենք, ձեզ հետ ենք, խունկ և աղոթք »:
Կարծիքներ