Ասենք՝ այնտեղ ախոռ է եղել և այլն, բայց մտնում ես, տեսնում՝ մոմ են վառում

Ասենք՝ այնտեղ ախոռ է եղել և այլն, բայց մտնում ես, տեսնում՝ մոմ են վառում

Աշխարհի ամենատարբեր երկրներում տեսնում ենք պատմամշակութային հուշարձաններ, որոնք տվյալ երկրին միլիարդների եկամուտներ են բերում, ուղղակի պետք է մի քիչ ճկուն լինել։ Պետք չէ ամեն ինչից կոթող ու տաճար սարքել։ Կոթողացման տրամաբանությանը պետք է ուշադիր լինել։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այնտեղ, որտեղ կոթող է, կոթող է, քննարկման թեմա չկա, բայց հազար ներողություն, ինձ համար շատ զարմանալի երևույթներ կան, որ Հայաստանում գործող պատմամշակութային հուշարձաններ կան, որոնք պատմականորեն արձանագրված է, որ եղել են աշխարհիկ կառույցներ, այդտեղ եղել է ախոռ և այլն, բայց մտնում ես, տեսնում ես պատերին մոմ է կպցրած, մոմ են վառում, այստեղ խնդիր կա»,- ասել է նա։