Բժիշկը հիվանդի գլուխը չի կտրում՝ գլխացավի պատճառով

Բժիշկը հիվանդի գլուխը չի կտրում՝ գլխացավի պատճառով

Ես չեմ ուզում մեկնաբանել Հայաստանի խորհրդարանում իշխանության ներկայացուցիչների ելույթները։ 
Ես պատմաբան չեմ, քարտեզագիր չեմ, հոգեբույժ չեմ և շատ վատ եմ հասկանում հին Հայաստանի թագավորների տոհմական միահյուսումները։

Ես միայն մի բան գիտեմ, մինչև թավշյա թյուրքասերների գալը ես երկու երկիր ունեի, իսկ հիմա մնացել է միայն Հայաստանը, այն էլ կտոր-կտոր են անում, ինքնիշխանությունից զրկում, բռնաբարում նրա անկախությունը, մարդկանց մեջ սպանում հույսը՝ հայ Ազգը դարձնելով չարացած, գազազած և անհայրենիք «հարկ վճարողների» ամբոխ։ Եւ այս ամենը իբր հանուն «անկախության և ինքնիշխանության»։ Այս աբսուրդը նման է մի իրավիճակի, երբ օրինակ բժիշկը որոշի կտրել հիվանդի գլուխը, որ հիվանդը գլխացավ  չունենա։
Ամեն դեպքում, Ջորջ Օրուելը պարզապես «բարի երևակայություններ» ունեցող տղա է՝ համեմատած նրա հետ, թե ինչ են մեր ժողովրդի ու մեր երկրի հետ անում թավշյա արկածախնդիրները, խեղկատակները, մանկուրտներն ու պարզապես «պատահական մարդիկ»։

Բայց այս ամբողջ աննորմալությամ մեջ  շատ լավ նրբերանգ կա: Վերջապես  ուղիղ, պարզ, հասկանալի լեզվով իշխանությունը պատերազմ հայտարարեց իր իսկ իբր «սիրելի» ժողովրդի հույսերի, երազանքների, Պատվի, Առժանապատվության, Ապագայի և ի վերջո Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Վերջապես ամեն ինչ իր տեղն ընկավ։
Փաստորեն կան հայեր և ԻՐԵՆՔ։ 
Իհարկե, ԻՐԵՆՔ կարող են կոշտ և դաժանաբար ջարդել մարդկանց, դա հնարավոր է։
Սակայն Հավատքի և գաղափարի դեմ «կռվել» անհնարին է, հետևաբար ԻՐԵՆՔ արդեն պարտվել են և հայերին, և Եկեղեցուն։
Այդպես էր անցյալում։
Այդպես է հիմա ։ ..

Այդպես էլ կլինի ապագայում։

Արման Աբովյան