Բլինքենը լուրջ մեղադրանքներ է հասցեագրել Ռուսաստանին

Բլինքենը լուրջ մեղադրանքներ է հասցեագրել Ռուսաստանին

Մենք շատ մտահոգ ենք Վրաստանում ընդունված «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի կապակցությամբ։ 
Այս մասին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։

«Մեզ շատ անհանգստացնում է Վրաստանում ընդունված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Կարծում եմ, որ դա, ցավոք, վերցվել է Մոսկվայի ղեկավարությունից։ Նման օրենքը հակասում է վրացիների բացարձակ մեծամասնության՝ առաջ շարժվելու և Եվրամիությանն ինտեգրվելու ցանկությանը։ Այնպես որ, մենք շատ լուրջ ենք նայում, թե ինչ կարող ենք անել ի պատասխան, և ես ակնկալում եմ, որ մենք քայլեր կձեռնարկենք։ 
Եվրամիությունը հետևում է, թե ինչ ազդեցություն կունենա այս օրենքը Վրաստանի անդամակցության գործընթացի վրա: Ակնկալում եմ, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ այս օրենքի ընդունումը»,- ասել է նա։