Ռուսաստանում չեն թաքցնում, որ միջուկային զենք կկիրառեն

Ռուսաստանում չեն թաքցնում, որ միջուկային զենք կկիրառեն

Ռուսական միջուկային հայեցակարգում «միջուկային զենքի կիրառման վերաբերյալ որոշում կայացնելու ժամանակը կարող է փոխվել»:

Այս մասին հայտարարել է Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը, փոխանցում են ռուսական ԶԼՄ-ները:
Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված կլինի «Ռուսաստանի շուրջ տիրող ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխություններից»։

«Եթե տեսնենք, որ մարտահրավերներն ու սպառնալիքները մեծանում են, դա նշանակում է, որ մենք կարող ենք դոկտրինում ինչ-որ բան շտկել միջուկային զենքի կիրառման ժամկետների հետ կապված՝ համապատասխան որոշում կայացնելով դրա կիրառման վերաբերյալ»,- խոստովանել է Կարտապոլովը:
Պաշտոնյան ընդգծել է, որ այժմ «դեռ վաղ է խոսել դրա մասին»։

Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը մտածում է «իր միջուկային դոկտրինում հնարավոր փոփոխությունների մասին»։ Նրա պնդմամբ, «փոփոխությունները կապված են Արևմուտքում միջուկային զենքի կիրառման շեմի իջեցման հետ»։