«Deutsche Welle»-ի թղթակցի անհարմար հարցը Էրդողանին

«Deutsche Welle»-ի թղթակցի անհարմար հարցը Էրդողանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Գերմանայի նախագահ Վալտեր Շտայնմայերի միջև հանդիպումից հետո Անկարայում տեղի է ունեցել մամուլի ասուլիս։
 
«Deutsche Welle» լրատվամիջոցի  թղթակիցն ուշագրավ է հարց հղել Էրդողանին, որը հայտնվել է միջազգային ու թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ 
 
Թղթակիցը տվել է հետևյալ հարցը. «Դուք Իսրայելի վարչապետին մեղադրում եք նացիստական գործելաոճի մեջ, սակայն մյուս կողմից էլ շարունակում եք Իսրայելի հետ ինտենսիվ առևտրատնտեսական հարաբերոթյունները։  Այս ամենն ինչպե՞ս կբացատրեք»։
 
Էրդողանն արձագանքել է. «Մենք այլևս ակտիվ չենք պահում Իսրայելի հետ առևտուրը։ Նեթանյահուն վտանգում է մեր ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ իր քաղաքացիների անվտանգությունը՝ լոկ իր քաղաքական կյանքը երկարացնելու համար»։
 
Թուրքիայի նախագահը նաև մեղադրել է Արևմուտքին պաղեստինյան հարցում Իսրայելի կողքը կանգնելու համար։