Բոլոր այն անձինք, ում սեփականությունը ՀՀ կառավարությունն ապօրինաբար հանձնում է Ադրբեջանին, պետք է սկսեն դատական գործընթաց․ իրավագետ

Բոլոր այն անձինք, ում սեփականությունը ՀՀ կառավարությունն ապօրինաբար հանձնում է Ադրբեջանին, պետք է սկսեն դատական գործընթաց․ իրավագետ

Բոլոր այն անձինք, ում սեփականությունը ՀՀ կառավարությունն ապօրինաբար հանձնում է Ադրբեջանին՝ չլսված ապօրինի և հանցակազմ պարունակող գործողությունների հետևանքով, այն պայմաններում, երբ այդ նույն ՀՀ կառավարությունն՝ ինքն է ճանաչել և գրանցել սեփականության իրավունքը, պետք է սկսեն դատական գործընթաց Կառավարության դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագետ Տարոն Սիմոնյանը։

«Ես և իմ շատ գործընկերներ պատրաստ ենք ստանձնել այդ մարդկանց դատական պաշտպանության գործը:

Անհրաժեշտ է ներկայացնել Կադաստրի կոմիտեի տրամադրած սեփականության վկայականները:

Անկախ գործի ելքից՝ այդ ամենն անհրաժեշտ է իրավունքների վերականգնման և որոշ մարդկանց պատասխանատվության դաշտ բերելու համար … այսօր կամ վաղը…»,-նշել է նա։