Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը չփոխվեց

Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը չփոխվեց

Հակակոռուպցիոն քրեական դատարանին ապրիլի 25-ին միջնորդություն էր ներկայացվել Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի համար խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։ Նախագահող դատավորը Սարգիս Դադոյանն է։

Նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը որոշեց Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժել։

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սուրեն Աբովյանն օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի կողմից պաշտոնական լիազորություններն անցնելուն և պաշտոնական կեղծիք կատարելուն: