Երբ փոխվում են տեղերը, իսկ մեր ցածրագույն մոտեցումներից դարձյալ տուժում են երեխաները

Երբ փոխվում են տեղերը, իսկ մեր ցածրագույն մոտեցումներից դարձյալ տուժում են երեխաները

Երբ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Շարմազանովի դեռահաս դուստրը կիսվեց իր հույսերով և նկարագրեց մերժման ու ծաղրի այն դրսևորումները, որոնց նա բախվեց անմիջապես հոր պաշտոնաթողությունից հետո, ես կանգնեցի նրա կողքին և գրեցի, որ երեխաներին թիրախավորել չի կարելի` ծնողների արածի կամ չարածի համար։ Ոգևորությունից մթագնած` մարդիկ մեկնաբանություններ գրեցին պատիս, թե բա Նիկոլի երեխեքը երեխա չէի՞ն, որ լացում էին, երբ ՀՀԿ-ականները նստեցրել էին իրենց հորը։ 

Հիմա ստանում ենք այդ անգիտակից ու անմարդկային մոտեցման պատասխանը, երբ փոխվում են տեղերը, իսկ մեր ցածրագույն մոտեցումներից դարձյալ տուժում են երեխաները։

Մի օր վերջապես կտրվելու՞ է այս արատավոր շղթան, թե մշտապես մենք տեսնելու ենք երեխաների սարսափած աչքեր։

Ցավոք 2018-ը արժեքային փոփոխություններ չբերեց հանրային գիտակցության մեջ, և այդ գործընթացի արդյունքում կառավարող դիրքերի հասածների վարքի ու խոսույթի ուղիղ արտացոլումն է այս ամենը։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից