Տոնակատարության 300 մասնակցի մոտ սննդային թունավորում է ախտորոշվել 

Տոնակատարության 300 մասնակցի մոտ սննդային թունավորում է ախտորոշվել 

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում գարնանային տոնակատարության մասնակիցների մոտ մասսայական սննդային թունավորման դեպք է արձանագրվել։ Համաձայն տեղի մամուլի հրապարակումների, տոնակատարությունից հետո երեք հարյուր մասնակից դիմել է բուժհաստատություններ՝ սննդային թունավորման ախտանշաններով։ Նրանք բոլորն էլ տոնակատարության ժամանակ սնունդ են գնել եւ կերել։

Մասնավորապես, բուժհաստատություններ դիմածները գանգատվել են սրտխառնոցից, դիարեյայից եւ փսխումից։ Տոնակատարության վայր են ժամանակել մասնագետները եւ սննդի փորձանմուշներ վերցրել՝ անալիզի համար։

Հիշեցնենք, որ Շտուտգարտում գարնանային տոնակատարությունը ամենամյա միջոցառում է, որը նվիրված է գարնան գալստին։ Կատարվում է ապրիլի վերջին  կամ մայիսի սկզբին։ Տոնակատարության ժամանակ տեղի է ունենում տեղական գարեջրի եւ կերակրատեսակների հյուրասիրություն։