Խնդիրը քանակի մեջ չէ, այլ ծավալվող պրոցեսի

Խնդիրը քանակի մեջ չէ, այլ ծավալվող պրոցեսի

Այսօր հանրապետության տարբեր հատվածներում ճանապարհներ էին փակվում: Ճանապարհ փակողները քիչ են, իսկ ոստիկանության ուժերը` շատ, ուստի կարճ ժամանակ անց այդ ճանապարհները բացվում են: ՔՊ-ականները մոռացել են, թե ինչպես էին 2018 թվականին` ճանապարհներ փակելով, գալիս իշխանության: Բայց խնդիրը ոչ թե այն է, թե ինչքան ժամանակ է տվյալ ճանապարհը փակ մնում, այլ նրանում, որ մարդիկ սկսել են պայքարել եւ հասկանում են, որ Տավուշում հայտնված «ուղտը» իրենց դռանն էլ է չոքելու եւ այդ սպիտակ գերեզմանասյուները շուտով հայտնվելու են նաեւ իրենց տան մոտակայքում: Հաջորդը Վարդենիսն ու Սոթքն են, հետո Սյունիքն ու Արարատը` Տիգրանաշենով, անգամ հանրապետության խորքում ծվարած Լոռին, փաստորեն, զերծ չմնաց սահմանամերձ մարզերին սպառնացող վտանգներից:

Իշխանությունը գործի է դրել իր ունեցած ու չունեցած բոլոր միջոցները` ոստիկանություն, իշխանամերձ քարոզիչներ ու քաղաքագետներ, լրատվամիջոցներ ու ստատուսչիներ: Բայց սրանց քանակը փոքր է եւ օրենցօր ավելի է նվազում:  

Արեգ Մարգարյան