Եվրամիությունը չպետք է լինի ԱՄՆ-ի վասալը․ Մակրոն

Եվրամիությունը չպետք է լինի ԱՄՆ-ի վասալը․ Մակրոն

Եվրամիությանը անհրաժեշտ է գործընկերություն երրորդ երկրների հետ, որպեսզի ցույց տա, որ ինքը Ամերիկայի Միացյալ Նահանգների վասալը չէ, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։ 
Այս տեսակետը հնչեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ըստ նրա, ԵՄ-ն պետք է կառուցի «նոր պաշտպանական պարադիգմ», ինչպես նաև անվտանգության ռազմավարական հայեցակարգ, որը հիմնված կլինի դիվանագիտության վրա:
«Առաջիկա տարիներին մենք պետք է լրացնենք այս «պաշտպանական Եվրոպան», մեր «աչալրջությունը» պաշտպանության ոլորտում և շարունակենք գործընկերային հարաբերություններ հաստատել երրորդ երկրների հետ»,- ընդգծել է Մակրոնը։
Բացի այդ, Եվրոպան պետք է ցույց տա, որ դեմ է երկբևեռ առճակատմանը։