Ինչպես է Իրանը կարողանում ավելացնել նավթի արտահանումը, չնայած սանկցիաներին

Ինչպես է Իրանը կարողանում ավելացնել նավթի արտահանումը, չնայած սանկցիաներին

Financial Times պարբերականը, հղում տալով Vortexa ընկերության կողմից իրականացված հետազոտությանը, գրում է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակին իրանական նավթի արտահանումը հասել է վեցամյա կտրվածքով իր առավելագույն ցուցանիշին։ Այսպես, այս տարվա առաջին եռամսյակում Իսլամական Հանրապետությունը օրական արտահանել է 1,56 միլիոն բարել նավթ։ Նշվում է, որ Իրանը նավթի արտահանումը ավելացրել է Իսրայելին հարվածի պատճառով սպասվելիք նոր սանկցիաների նախաշեմին, խուսափելով արդեն եղած սանկցիաների ազդեցությունից։ «Իրանցիները,- ըստ FT-ի,- հասել են վարպետության կատարելության սանկցիաների շրջանցման հարցում»։

Համաձայն հրապարակման, եթե ԱՄՆ գործող վարչակազմը ցանկանում է, որ հակաիրանական սանկցիաները իրական արդյունք տան, պետք է հատկապես Չինաստանին ուշադիր լինի։ Շատ փորձագետներ կարծում են, որ Իրանը կարողանում է նավթի իր արտահանումն ավելացնել հենց շնորհիվ Չինաստանի, որը կամ հանդիսնաում է այդ նավթի վերջնական սպառողը, կամ վերամշակողը։ Պարբերականը գրում է, որ չափազանց դժվար կլինի Չինաստանի վրա այս հարցում ազդեցություն գործել, քանի որ իրանական նավթը Չինաստան հասնում է ոչ թե պետական խոշոր կորպորացիաների միջոցով, այլ փոքր նավթավերամշակման մասնավոր ձեռնարկություններով։