Հայազգի երգիչը կմասնակցի Young Artists 2024 մրցույթին 

Հայազգի երգիչը կմասնակցի Young Artists 2024 մրցույթին 

Զալցբուրգյան փառատոնը հայտարարել է Young Artists մրցույթի այս տարվա մասնակիցների անունները։ Մրցույթը տեղի կունենա այս աշնանը։ 700 թեկնածուներից ընտրվել է 16 հոգի՝ 10 երկրից՝ Հայաստանից, Ավստրալիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Մեծ Բրիտանիայից, Իրանից, Ռուսաստանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից եւ Ուզբեկստանից։ Մասնակիցների մեջ է նաեւ հայազգի բարիտոն Նավասարդ Հակոբյանը։ Նավասարդը հանդիսանում է Հյուսթոնի Գրանդ Օպերայի Բաթլերի ստուգիայի արտիստ, Հայաստանի նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր է, Դալլասի օպերայի այս տարվա Ազգային վոկալային մրցույթի եւ Premiere Opera Foundation-ի կողմից կազմակերպած վոկալիստների փառատոնի հաղթող։