Ինչպես տարբերել իրական օծանելիքը կեղծից

Ինչպես տարբերել իրական օծանելիքը կեղծից

Ինչպե՞ս տարբերել իրականը օծանելիքը կեղծից:

1. Ցելոֆանե փաթեթավորում

Եթե այն փաթեթավորված է ցելոֆանի մեջ, ապա այն պետք է կիպ կպած լինի տուփին: Ցելոֆանը կպած է թերմո եղանակով, այլ ոչ թե կպցրած է: Իրական փաթեթավորումը երբեք չի արվում հաստ ցելոֆանով: 

2. Տուփը

Ուշադիր զննեք տուփը՝ անվանումից սկսած, քանի որ կեղծված տարբերակում կարող է տառ բաց թողնված  կամ ավելի գրված լինի:

Իրական ֆրանսիական օծանելիքի վրա երբեք գրված չէ «parfume», միակ ճիշտ ձևը դա «parfum»-ն է: Տուփի վրա պետք է գրված լինի ոչ միայն արտադրող երկրի անունը, այլև այն, որ օծանելիքը պատրաստվել է այդ երկրում, այսինքն ոչ թե միայն «Italy», այլ «Made in Italy»: Տուփի վրա պարտադիր պետք է լինի պիտանելիության ժամկետը, արտադրող երկրի անունը, բաղադրությունը, չափսը:

3. Նշաններ 

Ներբեռնեք ձեր հեռախոսին հատուկ ծրագիր, որը ձեզ կօգնի  ստուգել շտրիխ կոդը: Ծրագիրը կարդում է շտրիխ կոդը և բերում քաղաքի անվանումը, որտեղից օծանելիքը եկել է: Եթե այն համընկնում է արտադրող երկրի անվան հետ, ապա լավ է, սակայն լինում են նաև լավ կեղծված շտրիխ կոդեր: Նայեք recycling նշանին, այն պիտի շատ հստակ լինի: Այնուհետև փնտրեք տուփի վրա թիվ, որը պետք է խփված լինի տուփի մեջ: 

4. Լրացուցիչ մաս

Տուփի մեջ պետք է լինի լրացուցիչ մաս, որը թույլ չի տալիս, որպեսզի շիշը շարժվի: Այն սովորաբար ստվարաթղթից է լինում և հեշտությամբ դուրս է գալիս: 

5. Գույնը

Եթե ձեր սիրած օծանելիքի գույնը վառ է, ապա նայեք արտադրողի կայքում, թե ինչպիսի տեսք ունի այն: Հիշեք, իրական օծանելիքի գույները սովորաբար նուրբ են լինում: