Բաքվում կայացել են Ադրբեջանի և Բելառուսի նախագահների՝ Իլհամ Ալիևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները, որին հաջորդել է նրանց համատեղ մամուլի ասուլիսը։
Ալիևը նշել է, որ «բելառուսական ընկերություններին հրավիրել է ակտիվորեն մասնակցել Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի գոտիների վերականգնմանը»։
«Աշխատանքի ծավալը, որը մենք իրականացնում և իրականացնելու ենք, հսկայական է։ Ըստ էության, պետք է զրոյից վերականգնել տարածքը, լավ, համեմատության համար ասեմ՝ 50 տոկոսով ավելի, քան Լիբանանի նման երկրի տարածքը։ Բելառուսական ընկերություններին հրավիրում ենք ակտիվորեն միանալ այդ աշխատանքին»,- ասել է ադրբեջանական պետության ղեկավարը։
Ալիևը մատնանշել է այն փաստը, որ Բելառուսը «շատ լավ փորձ ունի քաղաքաշինության, ժամանակակից տեխնոլոգիաների, գյուղատնտեսական քաղաքներ կառուցելու առումով:
Նա նաև Լուկաշենկոյին տեղեկացրել է «Հարավային Կովկասի տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակի մասին և կրկին պարծեցել, թե ղարաբաղյան կոնֆլիկտն Ադրբեջանը լուծել է ռազմական միջոցով։