2,6 միլիոն դոլարի հնատիպ հրատարակություններ են գողացել 

2,6 միլիոն դոլարի հնատիպ հրատարակություններ են գողացել 

Եվրոպայի գրադարաններից գողացվել են ռուս դասական գրողների եզակի հնատիպ 200  հրատարակություններ, որոնք բոլորն էլ եղել են 19-րդ դարի։ Իրավապահները հետաքննություն են անցկացնում, պարզելու համար գողերին։ Հիմնականում թիրախում են եղել Պուշկինի առաջին եւ վաղ շրջանի հրատարակությունները։

Գողացված գրքերի ընդհանուր արժեքը կազմում է 2,6 միլիոն դոլար։ Ամենաշատը տուժել է Վարշավայի համալսարանի գրադարանը։ Այստեղից գողացվել է 78 գիրք։ Նշվում է, որ գողացված գրքերի բնօրինակները փոխարինվել են բարձրորակ պատճեններով։ Մասնագետները նշում են, որ տեղի ունեցածն աննախադեպ է։ Գրադարանները խստացրել են իրենց անվտանգության համակարգերը։