130 տեսուչի թույլատրվել է աշխատել Իրանում 

130 տեսուչի թույլատրվել է աշխատել Իրանում 

Իրանը թույլատրել է Միջուկային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի, թվով 130 տեսուչի աշխատել իր տարածքում, հայտարարել է Իրանի Միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։ «Մենք չենք արգելել ՄԱՏԱԳԷ-ի եւ ոչ մի տեսուչի, որ այցելի Իրան։ Մենք ընդհանուր առմամբ 130 ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների թույլատրել են այցելել Իրան եւ կատարել տեսչական աշխատանքներ»,- հայտարարել է Էսլամին։

Նա ընդգծել է, որ Թեհրանը կարեւորում է Իսլամական Հանրապետության եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ երկխոսությունը համապարփակ երաշխիքների շրջանակում, նկատելով, որ ենթադրաբար չորս չհայտարարված միջուկային օբյեկտներից երկուսի հետ կապված խնդիրները պարզաբանվել են, իսկ մյուսի երկուսի հարցով բանակցությունները շարունակվում են։ Էսլամին նաեւ անդրադարձել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսիի՝ Թեհրան կատարելիք առաջիկա այցին, հույս հայտնելով, որ այցը օգնի պարզաբանելու առկա անորոշությունները եւ ամրացնելու Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի գործակցությունը՝ համապարփակ երաշխիքների շրջանակներում։