«Ավելի լավ է հիմա մեռնեմ էստեղ, քան թե իմ գերեզմանը պղծեն սրանք» (տեսանյութ)

«Ավելի լավ է հիմա մեռնեմ էստեղ, քան թե իմ գերեզմանը պղծեն սրանք» (տեսանյութ)

«Երեւանցիներ, կլինիկական մահից դուրս չեկա՞ք։ Հայերը մեռյալ վիճակի մեջ են, մեր գյուղից ավելի շատ մարդ ա մասնակցում ցույցերին, քան Երեւանից։ Միլիոնանոց քաղաքի բա 10 տոկոսը դուրս չգա՞»,-ՆԳՆ-ի դիմաց ասում է Փարպի գյուղից Երեւան եկած 70-նն անց պապիկը, որ եկել է ցույցերին մասնակցելու։
«Էս ոստիկանները սրբություններ ունե՞ն, գերեզմաններ ունե՞ն՝ ու՞մ են թողնում։ Ոչ թե պիտի նրա հրամանը կատարեն, այլ՝ գնդակահարեն, պիտի ձերբակալեն։ Ամբողջ աշխարհը ծաղրում է հայերին, ես վատ եմ զգում։ Լավ, էս Երեւանցիները կլինիկական մահից դուրս չեկա՞ն։ Էս ինչ ա կատարվում էս ժողովրդի հետ։

Նիկոլ Փաշինյանն ասում ա՝ կոմպլիմենտ եք անում, որ ասում եք՝ թուրք, բա Թուրքիայի ու Ադրբեջանի հերոս ա։ Ալիեւն ու Էրդողանը, եթե կարողանային հայերին ծնկի բերեին՝ ամոթ ինձ։ Զանգել եմ տուն՝ հարցրել, թե որտեղ ա ակցիա, որ գամ։ Ես եկել եմ ինձ վարի տալու համար, սենց ասեմ, որ հասկանան։ Ես Փարպի գյուղից եմ եկել։ Մեր գյուղի 70 տոկոսը էս կապիտուլյանտին ա ընտրել, արա ասում եմ՝ ձեր գերեզմաները չեք հարգու՞մ՝ պապի, տատի գերեմանները։ Ես իմ կնոջ, հոր, մոր գերեզմանները չեմ կարա շալակեմ, չգիտեմ ուր գնամ։ Ավելի լավ է հիմա մեռնել էստեղ, քան թե իմ գերեզմանը պղծեն սրանք»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում