Պատգամավորին կասկածում են duty free-ից գողություն կատարելու մեջ 

Պատգամավորին կասկածում են duty free-ից գողություն կատարելու մեջ 

Իտալիայի խորհրդարանի պատգամավոր Պյետրո Ֆասինոն կասկածվում է Հռոմի «Ֆյումիչինո» օդանավակայանի duty free-ում օծանելիք գողանալու մեջ։ Համաձայն Repubblica թերթի փոխանցման, պատգամավորը ապրիլի 15-ին ձերբակալվել է օծանելիքի խանութից դուրս գալու ժամանակ։ Նրա գրպանում թաքցրած է եղել մեկ սրվակ օծանելիք։ Խանութի աշխատակցուհին ասել է, որ նույն ֆիրմայի օծանելիքը պատգամավորը փորձել էր ճամպրուկում թաքցնել ու չվճարել դրա դիմաց նաեւ անցյալ տարվա դեկտեմբերին, սակայն ստիպված է եղել վճարել, երբ աշխատակցուհին այդ մասին ասել է։

Նույն բանը նա փորձել է անել այս տարվա մարտին։ Միջադեպը, որը տեղի էր ունեցել ապրիլի 15-ին, արձանագրվել է տեսագրող սարքի միջոցով։ Օծանելիքի արժեքը կազմում է 100 եվրո։ Ֆասինոն հայտարարել է, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է եղել։

Հիշեցնենք, որ Պյետրո Ֆասինոն ժամանակին զբաղեցրել է Արտաքին առեւտրի եւ արդարադատության նախարարի պաշտոնը, եղել Թուրինի քաղաքապետը։