Թուրքիան դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետ

Թուրքիան դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետ

Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով թուրք պաշտոնյաներին։

Ըստ նրանց՝ Թուրքիան դադարեցրել է բոլոր արտահանումները Իսրայել և ներմուծումները երկրից։

Մինչ այժմ թուրքական իշխանությունները պաշտոնական հայտարարություններ չեն արել, պարզաբանում է գործակալությունը։