Նիկոլ Փաշինյանն իր նմաններին է ոստիկանությունում բուծել

Նիկոլ Փաշինյանն իր նմաններին է ոստիկանությունում բուծել

«Հրապարակի» հարցերին պատասխանում է նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

- Ոստիկանները այսօր վաղ առավոտյան Կիրանցում հերթական վայրագությունները կատարեցին` ծեծի ենթարկելով գյուղի տղամարդկանց, անգամ դպրոցականներին: Այն, որ երկրում կարող է մեկ դավաճան լինել և թշնամու ծրագրերն իրականացնել, դա արդեն շատ վաղուց ոչ մեկին չի զարմացնում, սակայն ինչպե՞ս է ստացվում, որ բոլոր ոստիկանները` միահամուռ կատարում են այդ մեկ դավաճանի հրահանգները` առանց վարանելու և մտածելու:

- Չեմ ուզում հավատալ, որ նրանց մեջ բոլորն են այդպիսին: Ըստ իս` նրանց մեջ կան նորմալ մարդիկ, որոնք իհարկե նման միջոցառումների չեն մասնակցում, խուսափում են: Փաստն այն է, որ բոլոր այն ոստիկանները, ովքեր այսօր մասնակցել են Կիրանցում տեղի ունեցած վայրագություններին, պարզապես սրբապիղծ սրիկաներ են և նրանց համար ոչ երկիրը, ոչ հայրենիքը չունեն արժեք: Թշնամու նման առավոտ կանուխ վեր են կացել, Կիրանցը գրավել, որ ականազերծում կատարեն: Նման բան միայն ադրբեջանցին կարող էր անել: Ոչ մի հայ մարդ չէր կարող հայ երեխայի վրա ձեռք բարձրացնել: Սա փաստում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն իր նմաններին ոստիկանությունում բուծել է, շատերին ֆինանսական կախվածությունների մեջ գցելով, շատերին էլ արժեքային առումով դեգրադացրել է, որոնց համար երկիր պահելն այլևս արժեք չէ, փոխարենը արժեք է` երկիր հանձնելը: Սրանք այն նույն ոստիկաններն են, ովքեր 2020 թվականին պատերազմից փախան: Շատերը հերոսաբար կռվեցին, շատերն էլ փախան` վախկոտի նման: Սրանք հենց այդ վախկոտներն են: Այդ խայտառակ տեսանյութերը կան: Ի՞նչ ասես նմաններին, որոնց համար հայրենիքը եղած չեղած` մի հաշիվ է:

- Ինչու չե՞ն վախենում վաղը օրենքի առաջ պատասխան տալուց:

- Չեն վախենում, որովհետև վստահ են, որ վաղը պատասխանատվության չեն ենթարկվելու, որովհետև զուտ հրաման կատարողներ են, ուրիշ ոչ մի բան, բայց նախ և առաջ Աստծո առաջ են պատասխան տալու:

- Եկեղեցին իր ուսերին է վերցրել այս ծանր բեռը: Բագրատ Սրբազանը միայնակ պայքարում է գործակալների դեմ: Իշխանական ֆեյքերը ամենանողկալի ստերն են տարածում սրբազանի մասին:

- Հավատացնում եմ Ձեզ, եկեղեցու դեմ միայն սրբապիղծ մարդիկ են դուրս եկել: Հավատացյալ մարդը չի կարող պայքարել սրբազանի դեմ: Դրանց համար արժեքներ կոտրելը, խաբելը սովորական երևույթ է: Բագրատ Սրբազանի մասին ստեր տարածելով` փորձում են դիմադրությունը կոտրել, բայց հավատացնում եմ` հակառակ էֆեկտն է ունենում, ոչ թե մարդկանց պայքարի ոգին կոտրվում է, այլ մեծանում է:

- Խորհրդարանական ընդդիմությունն այս օրերին բավականին պասիվ է: Ինչո՞ւ:

- Խորհրդարանական ընդդիմությունը մանդատը վերցրած օրվանից է պասիվ: Սպասում են` չգիտես, թե ինչի: Մտածում են, որ իրենց կարող են վարկաբեկել, բայց մի՞թե անձնական հարցերը երկրից ավելի կարևոր են: Ցավով եմ նշում, բայց այս ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի վայրահաչելու հնարավորություն տալուց բացի, այլ բան չի կարողանում անել: Այն դեպքում, երբ նրա բերանը պետք է պարզապես փակել: Նիկոլ Փաշինյանի ելույթները մեր արժեհամակարգը վտանգի տակ են դնում: Ընդդիմությունն այդ ամբիոնը պետք է օգտագործի գոնե միջազգային կառույցներին արթնացնելու համար: Փաստացի Ադրբեջանը տարբեր կողմերից մխրճվել է մեր տարածքներ ու խոսում է Տավուշի գյուղերի մասին: Գերիների հարցի մասին չեն էլ մտածում, ամեն ինչ իրար է խառնվել: Մեր սրիկան, այս թուրքից` թուրքը ամեն ինչ անում է, որ մեր երկիրը ոչնչացնի, իսկ ընդդիմությունը նպաստում է դրան: