TikTok-ը սկսել է Instagram-ին այլընտրանքային հարթակ փորձարկել

TikTok-ը սկսել է Instagram-ին այլընտրանքային հարթակ փորձարկել

TikTok-ը սկսել է մշակել TikTok Notes հարթակը, որը հանդես է գալու որպես Instagram-ի այլընըտրանք։ Այն դեռեւս սահմանափակ հասանելիություն ունի։ Համաձայն առկա տեղեկատվության, TikTok Notes-ը Instagram-ի համեմատությամբ ունի որոշակի տարբերություններ։

Նոր հարթակում լուսանկարներին կից կարելի է ոչ միայն տեքստ կցել, այլ նաեւ՝ վերնագիր։ Կան նաեւ այլ տարբերություններ, սակայն ընդհանուր առմամբ՝ նմանությունները չափազանց շատ են, ինչը որոշակի հարցերի տեղիք է տալիս։ Սովորաբար Meta-ն էլ այլ սոցկայքերից ֆունկցիոնալ հնարավորություններ է յուրացնում, սակայն ներկայումս, ըստ մասնագետների, կարծես թե հետադարձ պրոցես է սկսվել։