Որքան է կազմում կլիմայական փոփոխությունների հասցրած վնասը 

Որքան է կազմում կլիմայական փոփոխությունների հասցրած վնասը 

Գիտնականները հաշվել են, որ մինչեւ 2024 թվականը Համաշխարհային տնտեսությունը կլիմայական փոփոխությունների պատճառով կկրի ոչ պակաս, քան 38 տրիլիոն դոլարի վնաս։ Այս մասին հայտնում է Կլիմայական փոփոխությունների ուսումնասիրության Պոտսդամի ինստիտուտը։ «Կլիմայական փոփոխությունների՝ ապագայում ունենալիք զարգացումների միջինացված սցենարի պարագայում, մինչեւ 2049 թվականը Համաշխարհային տնտեսությունը կկրի 38 տրիլիոն դոլարի վնաս»,- ասված է Պոտսդամի կենտրոնի կողմից Nature հանդեսում հրապարակված զեկույցում եւ նշում, որ մարդկանց եկամուտներն առաջիկա քառորդ դարում 19 տոկոսով ավելի քիչ են լինելու, քան նախքան կլիմայական փոփոխություններն են եղել։

Գիտնականները նաեւ վստահ են, որ հատկապես տնտեսությանը վնասում են չափավոր կերպով աստիճանական ջերմաստիճանային բարձրացումները եւ ոչ թե օրինակ բնական կատակլիզմները։ Գլոբալ տաքացումը, ըստ նրանց, խնդրահարույց եւ չափազանց մտահոգիչ է ոչ միայն կորպորացիաների եւ կառավարությունների համար, այլ նաեւ ցանկացած մարդու, որովհետեւ հարվածում է յուրաքանչյուր մարդու գրպանին, նշված է հայտարարության մեջ։