Զինծառայողներից 8-ը դուրս է գրվել, 12-ը՝ շարունակում են բուժում ստանալ․ ՊՆ

Զինծառայողներից 8-ը դուրս է գրվել, 12-ը՝ շարունակում են բուժում ստանալ․ ՊՆ

Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալից։ 

12 զինծառայողները, այդ թվում՝ նախկինում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, շարունակում են բուժում ստանալ մասնագիտացված բաժանմունքներում։ 

Զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք նույնպես առաջիկայում կավարտեն բուժումը և դուրս կգրվեն հոսպիտալից:

ՀՀ ՊՆ