Կիրանցը ողբի մեջ՝ ինքը լիաթոք ծիծաղում էր․․․ 

Կիրանցը ողբի մեջ՝ ինքը լիաթոք ծիծաղում էր․․․ 

Կիրանցի մայրիկների, տատիկների լացից, 96-ամյա Լենա տատիկի ողբից ո՜նց կարելի է չսթափվել։ Ինչքան էլ ինձ փորձեք համոզել, որ այն ոստիկանները, որոնք ծիծաղում էին կիրանցի մայրերի ողբի վրա, եղել են սթափ վիճակում, չեմ հավատա՜․․․ Փակագծեր չեմ բացում, կարող եմ ասել, որ հայ մոր լացի վրա կարող է ծիծաղել միայն Նիկոլ Փաշինյանը։ Դա երկարատև գործընթաց է, որին ոչ մեկդ պատրաստ չեք։  Հայը կարող է փորձել նմանվել նրան,  բայց նույնականանալ,  նույնը, բնօրինակը  դառնալ  չի՜ կարող։ Ինչքան էլ թուրքասեր լինի, հայն իր տնից վտարվողի, իր որդուն աչքի առաջ ծեծող մոր արցունքների վրա չի ծիծաղի․․․ Մինչդեռ ոստիկանը ծիծաղում էր։

Թող ներեն ինձ, այդ բառը կրող այն մարդիկ, որոնք գոնե չեն ծիծաղել համազգային դժբախտության վրա։ Կիրանցի մայրերը տարբեր տեսանյութերում անընդհատ կրկնում էին՝ ինչի՞ վրա եք ծիծաղում։ Նույն հարցը նաև յուրաքանչյու հայի կհետաքրքրի՝ ինչի՞ վրա էիք ծիծաղում։ Ծիծաղ առաջացնող ծու՞խ էիք ներքաշել, դա կթեթևացնի ձեր մեղքը՝ ասե՜ք․․․ 

Այս մտայնության մեջ այսօրվա կառավարության նիստն էի նայում ու բոլորովին չզարմացա, որ Կիրանցը արյան, բռնության, ողբի մեջ Նիկոլի տրամադրությունը բարձր էր։ Չզարմացա, երբ Կիրանցը ողբի մեջ Փաշինյանը լիաթոք ծիծաղում էր ինչ որ մի անհամության վրա։ Պատմում էր, թե ինչպես են Գերմանիայում օճառով ձեռքերը լվանում։ Լվացվելուց, երբ օճառ են գցում, ջուրը անջատում են։   Օճառը գցում, հետո նոր  ջուրը միացնում էր։ Ծիծաղում էր այդ երևույթի վրա՝ փորձելով դրան դաստիարակչական բնույթ տալ, որ իբր խնայե՜ք ջուրը։ Ու ծիծաղում էր, որովհետև ինքը ոչ միայն ջուրը, այլ բյուջեն շռայլում էր, մեր հողերը, երկիրը նվիրու՜մ․․․Չէ՞ր մտածում, որ քաղաքացուն ջուր խնայել սովորեցնելուց առաջ ինքը հայրենիքը չի խնայում․․․