Ես Հայաստանի Հանրապետության ամենադաժան ոստիկաններից մեկն եմ եղել ժամանակին. Թամամյան

Ես Հայաստանի Հանրապետության ամենադաժան ոստիկաններից մեկն եմ եղել ժամանակին. Թամամյան

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը, ով դեռ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ հեռացվեց պաշտոնից եւ անգամ քրեական հետապնդման ենթակվեց, Տավուշի դեպքերի կապակցությամբ ասում է. 

«Ես այս երկրի՝ Հայաստանի Հանրապետության ամենադաժան ոստիկաններից մեկն եմ եղել ժամանակին, դուք՝ բոլորդ գիտեք, բայց իմ դաժանությունը եղել է քրեական հանցագործների դեմ, սեփական ժողովրդի դեմ, որն իր տան համար կռիվ կտար, ես երբեք չեմ դրսեւորել։ Իսկ այսօրվա ոստիկանության աշխատանքի արդյունքը ոստիկանապետի կույր նվիրվածությունն է Նիկոլ Փաշինյանին։ Ես ապշած եմ, ես սարսափած եմ, ես իմ մտքի ծայրով, անգամ եթե ցանկանայի, ասենք, ավազակապետի, մարդասպանի, հղի կնոջ սպանության գործով հանցագործի նկատմամբ անգամ այդ դաժանությամբ ես չէի վարվի։ Ես ապշած եմ, նորմալ մարդկային ուղեղում այդ ընկալումը չի տեղավորվում՝ մարդն իր տան համար կռիվ է տալիս, էդ մարդուն ասում են՝ դու քո տան համար կռիվ մի տուր։ Մարդն ուզում է իր ստեղծածը պահել»։

Մարիաննա Ղահրամանյան

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» վաղվա համարում