Հայ մարզիկը դարձել է Կիկբոքսի Ռուսաստանի գավաթի կրկնակի հաղթող 

Հայ մարզիկը դարձել է Կիկբոքսի Ռուսաստանի գավաթի կրկնակի հաղթող 

ՌԴ Ուլյանովսկի մարզում այս տարվա ապրիլի 21-28-ին տեղի է ունեցել Կիկբոքսի Ռուսաստանի բաց առաջնությունն ու համառուսաստանյան մրցույթը։ Այս մասին հայտնում են ռուսական ռեգիոնալ լրատվամիջոցները։ Մրցելույթները տեղի են ունեցել «ֆուլլ կոնտակտ» եւ «Կ1» դիսցիպլիններում։

Մասնակցել է ավելի քան 800 մարզիկ։ Ռոստովցի կիկբոքսի մարզիկ Էդուարդ Մարգարյանը դարձել է Ռուսաստանի գավաթի կրկնակի հաղթող «Կ1» դիսցիպլինում՝ 54 կգ քաշային կարգում։