Խելոք գառան նման մեզ ուղեկցեցին ոստիկանություն, քիչ էր մնում տորթ էլ տային (տեսանյութ)

Խելոք գառան նման մեզ ուղեկցեցին ոստիկանություն, քիչ էր մնում տորթ էլ տային (տեսանյութ)

«Հայաքվե» նախաձեռնության անդամներն այսօր բողոքի ակցիա իրականացրին ՆԳՆ շենքի մոտ՝ պահանջելով նախարար Վահե Ղազարյանի հետ հանդիպում։ Ցուցարարները հետները օրենսգիրք էին բերել, որ բաժանեն ոստիկաններին։ Ակցիա անող կանանցից մեկը, որ օրեր առաջ բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին, հայտարարեց, թե ոստիկանները խելոք գառան նման իրենց ուղեկցել են բաժին։

«Ոստիկանները կատարում են միայն Ալիեւի ծառա Նիկոլի հրամանները։ Լավ մեկդ չի հարցրե՞լ, թե ԱՄՆ-ում ադրբեջանցիները ինչո՞ւ էին Նիկոլ Փաշինյանի համար միտինգ անում, գոռում էին՝ Փաշինյան։ Բոլոր լրատվական ալիքներով ասում են, որ Փաշինյանն իրենց մարդն է, հայեր, խելքի եկեք։ Ողբամ մեր ազգի համար, որ դարձել ենք մեզ կանաչի ծախողների համար «Արեւմտյան Հայաստան»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։