Արհեստական բանականության օգնությամբ կարողանում են կանխատեսել բուժման արդյունքը

Արհեստական բանականության օգնությամբ կարողանում են կանխատեսել բուժման արդյունքը

ԱՄՆ Օհայոյի նահանգի գիտնականները ներկայացրել են արհեստական բանականության հիման վրա ստեղծված ծրագիր, որը մոդելացնում է մարդկանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների բորժման տարբեր տարբերակները եւ ընտրում դրանցից ամենից արդյունավետը։ Գիտնականները կարողացել են կազմել ալգորիթմ, որը ունենալով միլիոնավոր անանուն պացիենտների տվյալներ, կարողանում է մշակել ու կազմել ամենից արդյունավետ բուժման տարբերակը։ Ալգորիթմը ստացել է CURE անվանումը։

Մասնագետները նշում են, որ ստեղծված նոր ծրագիրը գերազանցել է մինչ այդ եղած անալոգային ծրագրերը՝ իր ներկայացրած տարբերակների որակական ցուցանիշներով, որոնք համընկնում են կլինիկական հետազոտությունների հետ։ Գիտնականները նկատում են, որ նման ծրագրի ներդրումը չի նշանակում, թե իրենք հրաժարվելու են կլինիկական հետազոտություններին, սակայն արհեստական բանականության օգնությամբ նրանք կխնայեն ժամանակ եւ գումար, որոնք ծախսվում են նմանատիպ հետազոտությունների վրա։