Բա ՔՊ-ականների ապօրինի երեխաների դարդն ով է լացելու

Բա ՔՊ-ականների ապօրինի երեխաների դարդն ով է լացելու

Վերջին օրերին իշխանություններն ամենաեղկելի ձևով արշավ են սկսել Հայ
առաքելական եկեղեցու, մասնավորապես՝ Բագրատ Սրբազանի դեմ: Քանի որ անբասիր ու ազնիվ հոգևորականի վրա ՔՊ-ականները «կեղտ» չեն կարողացել գտնել, որոշել են հնարել, թե իբրև կուսակրոն Սրբազանը հերիք չէ երկու որդի ունի, դեռ մի բան էլ նրանց ազատել է բանակից: Իհարկե, այս հիմարությունը տարածած իշխանական արբանյակը ներողություն խնդրեց, իր տարածած անտրամաբանական ստի համար, նաև այդ սուտը հակառակ էֆեկտն ունեցավ ու դրանից Սրբազանի վարկանիշն ավելի բարձրացավ, սակայն հարկ է ՔՊ-ական բարձրաստիճաններին հիշեցնել մի բան.

Հարգելիներ, մինչ դուք տառապում եք Բագրատ Սրբազանի գոյություն չունեցող երեխաներով, ձեզանից քանի՞սն ունեն ապօրինի երեխաներ՝ այս կամ այն արտամուսնական կապից: Մենք իհարկե անընդունելի ենք համարում մտնել քաղաքական գործիչների ու առհասարակ մարդու անձնական կյանք, սակայն եթե շարունակեք տարածել նման եղկելի ստեր Սրբազանի մասին, մենք ստիպված կլինենք մտնել ձեր անձնական տարածք ու հրապարակել ձեր իսկ ապօրինի երեխաների լուսանկարները, որոնք բավականին շատ են։