Սպառնացել է Մակրոնին եւ դատապարտվել բանտարկության 

Սպառնացել է Մակրոնին եւ դատապարտվել բանտարկության 

Ֆրանսիայում դատարանը վեցամսյա բանտարկության է դատապարտել 76-ամյա թոշակառուին՝ այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի եւ նրա տիկնոջ հասցեին հնչեցրած սպառնալիքների համար։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։ Համաձայն տեղեկատվության, թոշակառուն նամակ է ուղարկել քաղաքացին սոցիալական ծառայության կենտրոնի աշխատակցին, որում կոչ է արել կրծել նախագահի եւ նրա տիկնոջ կոկորդը, ինչպես նաեւ համապատասխան բովանդակության ֆոտոկոլաժ է կցել նամակին։ Նա նաեւ գրել է այն ռիսկերի մասին, որոնք կարող են սպառնալ Մակրոնին՝ Փարիզի առաջիկա Օլիմպիական խաղերի բացման ժամանակ։ Թոշակառուի փաստաբանը, սակայն հայտարարել է, որ վերոնյալ նամակն ըստ էության օգնության ճիչ էր վերջինիս հեղինակ տարեց մարդու կողմից, ով զգալի ֆինանսական դժվարություններ ունի եւ չի կարողանում սոցիալական բնակարան ստանալ, որի պատճառով ստիպված է ապրել ավտոտնակում։ Թոշակառուն էլ հայտարարել է, որ որեւէ մեկին վնաս տալու մտադրություն չի ունեցել եւ նամակը հաստատ Ելիսեյան պալատ չէր ուղարկի։ Դատարանը, սակայն համոզիչ չի համարել այդ հավաստիացումները եւ բավարարել է դատախազության միջնորդությունը, նկատի ունենալով նաեւ, որ 1988-2021 թթ ընթացքում թոշակառուն բավականին հաճախ է քրեական մանր պատմություններով հայտնվել իրավապահների տեսադաշտում։