Թիվ 90 դպրոցի 13-ամյա աշակերտուհին վատացել է բեմի վրա, հիվանդանոցում` մահացել 

Թիվ 90 դպրոցի 13-ամյա աշակերտուհին վատացել է բեմի վրա, հիվանդանոցում` մահացել 

Երևանի Վահան Զատիկյանի անվան թիվ 90 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի է մահացել։

Դպրոցի տնօրեն Սիրամարգ Խոցանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ դահլիճում` բեմի վրա, երեխան ընկել է. «Երեխան պարելու ժամանակ ընկել է, հետո մենք ուշքի բերեցինք, երեխային դահլիճից հանել են դուրս` մաքուր օդի, այնտեղ էլ է վատացել, կանչել ենք շտապ օգնություն, 5֊6 րոպեում շտապ օգնությունը եկել է, նրան տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ»։

Տնօրենը նշեց, որ երեխան մահացել է «Աստղիկ» ԲԿ-ում։

Հարցին, թե մահվան պատճառը ո՞րն է եղել, ասաց, թե դատաբժշկական փորձաքննությունը կտա այդ հարցի պատասխանը, բայց երեխայի մոտ սրտի կանգ է եղել։