Յուրգեն Կլոպը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»

Յուրգեն Կլոպը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»

Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը դիտարկում է Յուրգեն Կլոպի՝ ակումբ վերադարձի հնարավորությունը, ով կհեռանա «Լիվերպուլից»՝ ընթացիկ սեզոնի ավարտից հետո։ Այս մասին հայտնում է The Independent պարբերականը։ Մասնավորապես, Կլոպը կարող է զբաղեցնել ակումբի ղեկավար պաշտոններից մեկը։ Նշվում է, որ գերմանացի մասնագետի՝ ակումբ վերադարձի հարցը քննարկվելու է մինչեւ հաջորդ տարվա ամառը։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի վերջին Կլոպը հայտարարել էր, որ ընթացիկ սեզոնի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից», որը ղեկավարում էր սկսած 2015 թվականին։ Մինչ այդ նա, սկսած 2008 թվականի հուլիսից, ղեկավարել էր Դորտմունդի «Բորուսիան»։

Հիշեցնենք նաեւ, որ ընթացիկ սեզոնին «Բորուսիան» գերմանական Բունդեսլիգայում անցկացրել է 31 հանդիպում եւ 57 միավորով զբաղեցնում է հինգերորդ տեղը։