Երեւանում անհնազանդության ակցիաներ են

Երեւանում անհնազանդության ակցիաներ են

Երևանում շարունակվում են անհնազանդության խաղաղ ակցիաները Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով։ Այս պահին քաղաքացիները փակել են Սայաթ-Նովա-Ալեք Մանուկյան խաչմերուկը։ Զուգահեռ Տավուշում ոստիկանները ուժի գործադրմամբ բերման են ենթարկում այն անձանց, ովքեր պայքարում են, որ սահմանի գյուղերիը չհանձնվեն Ադրբեջանին։

Այսօր «սահմանազատվելու» է Տավուշի մարզի Կիրանց գյուղը։ Հիշեցնենք, որ վաղ առավոտյան ոստիկանական զորքը մտել էր գյուղ, ուժի գործադրմամբ բերման ենթարկել շուրջ 30 քաղաքացու, որ ուժայինները կարողանան անարգել գործողություններ անել։