Կիևի հանցագործությունները հետաքննող տրիբունալ․ ի՞նչ է առառարկում Մատվիենկոն

Կիևի հանցագործությունները հետաքննող տրիբունալ․ ի՞նչ է առառարկում Մատվիենկոն

Հատուկ ռազմական գործողության ավարտիից հետո անհրաժեշտ է ստեղծել մեծ տրիբունալ, որտեղ կքննարկվեն Կիևի ռեժիմի բոլոր հանցագործությունները, ներառյալ՝ 2014 թվականի մայիսի 2-ին Օդեսայում տեղի ունեցած իրադարձությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, փոխանցում են ռուսական ԶԼՄ-ները։

«Համոզված եմ, որ Հատուկ ռազմական գործողության արդյունքներով հարկավարո է մեծ տրիբունալ ստեղծել: Այնտեղ քիչ-քիչ կհավաքվի ու կներկայացվի Կիևյան «սովորական նացիզմի» առաջացման ողջ պատկերը, նրա անցած ճանապարհը, նրա բոլոր հանցագործությունները։ Եվ այս տրիբունալի կենտրոնական, անկյունաքարային դրվագներից մեկը պետք է լինի 2014 թվականի մայիսի 2-ին Արհմիությունների պալատում կատարված սարսափելի հանցագործության կապակցությամբ մեղադրանքի առաջադրումը»,- գրել է Մատվիենկոն իր տելեգրամյան ալիքում։

Պաշտոնյան ընդգծել է, որ ողբերգության մեղավորների անունները հայտնի կդառնան և չեն խուսափի պատասխանատվությունից՝ չնայած միջազգային կազմակերպությունների անգործությանը, որոնք պետք է հասնեին հետաքննության և պատժի։ 

Նրա խոսքով, կան բազմաթիվ վկաներ և տեսագրություններ, որոնք կարող են հիմք հանդիսանալ օբյեկտիվ հետաքննության համար։

Օդեսայում ողբերգությունը տեղի է ունեցել 2014 թվականի պետական ​​հեղաշրջումից հետո՝ Ուկրաինայում ստեղծված քաղաքական ճգնաժամի ֆոնին։ Հակամայդանի կողմնակիցների և Եվրամայդանի արմատականների միջև բախումները հանգեցրել են Արհմիությունների տանը հրդեհի։ Այդ օրը զոհվել է դարձել 48 մարդ, ավելի քան 250-ը՝ վիրավորվել են։